Բաժիններ՝

Տեր հայր, կասե՞ք՝ ինչպե՞ս սովորեմ սիրել

«Մինչև մտածելը, թե ինչպես սովորենք սիրել, պետք է իմանանք, որ սերը զոհաբերություն է, իսկ զոհաբերությունը մասնակի չի լինում: Սովորել սիրել իհարկե մեր Տիրոջից՝ Հիսուս Քրիստոսից:

Առաքյալն ասում է՝ մենք չէ, որ սիրեցինք Նրան, այլ Նա, Ով եկավ, մարմնացավ, մարդացավ և խաչվեց: Պիտի ուղղակի նայենք Աստծուն: Սիրելով Աստծուն, սիրենք մարդկանց: Գտնենք նրան, ում համար մենք ամբողջությամբ կզոհաբերվեինք, ում հետ պատերազմ կգնայինք՝ վստահելով նրան: Եվ այստեղ այլևս սիրել սովորելու հարց չկա:

Ժողովուրդն ասում է՝ մարդու հետ քար քաշիր և նրա հետ կընկերանաս: Պետք է դժվարությունների միջով անցնել և այդ դժվարությունների մեջ կսովորենք սիրել»:

Տեր Հուսիկ քահանա Դոխոլյան

Կարդացեք նաև

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս