Բաժիններ՝

ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով առնվազն 11 մարդ է մահացել

ԱՄՆ-ում սաստիկ ցրտի և ձնաբքի պատճառով առնվազն 11 մարդ է մահացել, 1 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Չեղարկվել է ավելի քան 17 000 չվերթ։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Ձյան ուժգին տեղումներ են գրանցվել մի քանի նահանգում, այդ թվում՝ Արկանզասում, Կոլորադոյում, Իլինոյսում, Ինդիանայում, Կենտուկիում, Մասաչուսեթսում, Նյու Ջերսիում, Նյու Յորքում, Վիրջինիայում։

Մի շարք նահանգներում առաջիկա ժամերին դարձյալ ուժեղ տեղումներ են սպասվում։

Ձնաբքի պատճառով նաև փակվել են ճանապարհները։ Նյու Յորքում, Չիկագոյում, Հյուսթոնում, Ատլանտայում, Քլիվլենդում, Ֆիլադելֆիայում, Բոստոնում և այլուր դպրոցներում դասերը չեղարկվել են կամ անցում է կատարվել հեռավար ուսուցման։

CNN-ը նշում է, որ այս ձնաբքի պատճառով տեղի են ունեցել թռիչքների ամենամեծ թվով չեղարկումները կորոնավիրուսի համավարակից ի վեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031