Բաժիններ՝

Թավրիզում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիները վերադարձել են Բաքու

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջան են վերադարձել ապրիլի 30-ին Թավրիզում ձերբակալված Խալիդա Իսմայլովան (Խալիդ) և նրա վարորդ Շամխալ Հուսեյնովը:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը: Վերջինս, սակայն, չի պատասխանել՝ արդյոք Իրանում նրանց նկատմամբ անցկացվե՞լ է դատական գործընթաց, թե՞ ոչ:

Փոխարենն Աբդուլաևը միայն հայտարարել է, որ դա եղել է իրանական կողմի որոշումը, և նա պարզապես իրենց քաղաքացիներին վերադարձրել է Ադրբեջանի դեսպանատանը: Իրանից վերադարձածները Բաքվի օդանավակայանում մամուլի համար որևէ հայտարարություն չեն արել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930