ՄԱԿ-ը հաստատում է Թուրքիա-Իսրայել առևտրային կապերը, Թուրքիան՝ ժխտում

Միավորված Ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) միջազգային առևտրի վիճակագրության վերաբերյալ տվյալներ է հրապարակել, որտեղ անդրադարձ է արվել նաև Թուրքիայից Իսրայել մատակարարումներին։ 2024-ի մայիսի 2-ից Թուրքիան հայտնել էր, թե իբր ամբողջությամբ դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ, իսկ արտահանումը՝ զրոյացրել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մինչդեռ ՄԱԿ-ի հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ առևտրի ծավալի էական նվազում չի եղել։ Սահմանված արգելքից առաջ (2024-ի առաջին 4 ամսում) ամսական միջին արտահանումը կազմել էր 130-150 մլն դոլար, արգելքից հետո՝ 2024-ի հունիսին, այն կազմել է 138 մլն դոլար, հուլիսին՝ 173 մլն դոլար, իսկ օգոստոսին՝ 150 մլն դոլար։

2025-ի տասամսյա ժամանակահատվածում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալները գերազանցել են 1.6 մլրդ դոլարը։ Իսրայելը Թուրքիայից ամենաշատը ներմուծել է երկաթ-պողպատ, ցեմենտ և կերամիկա։

Թուրքական ընդդիմադիր աղբյուրը նշում է, որ ՄԱԿ-ի տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայի կողմից սահմանված առևտրային արգելքն էական խաթարումներ չի առաջացրել իրական առևտրային հոսքերում, պարզապես այն չի արտացոլվել Թուրքիայի պաշտոնական վիճակագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս