Բաժիններ՝

Դանակահարություն և կրակոցներ Երևանի Աբովյան փողոցում․ կան վիրավորներ

Երևանի Աբովյան փողոցում այսօր դանակահարություն է եղել. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է հունվարի 14-ին` ժամը 15:00-ի սահմաններում։ Դեպքը եղել է Աբովյան 25 շենքի մոտ։

«Իրավապահները պարզել են, որ նշված վայրից 2 անչափահաս, որոնցից մեկը՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածով, տեղափոխվել են «Ուիգմոր» բժշկական կենտրոն, ևս մեկ հոգի էլ տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Աբովյան փողոցում գտնվող՝ «Մետրոնոմ» գետնանցումի տակ տնտեսական խանութի հսկայական ապակին փշրված է եղել, որը, ըստ օպերատիվ տեղեկությունների, կոտրվել է կրակոցի արդյունքում»,- գրում է կայքը։

Նշվում է, որ դրսում տեղադրված նստարանի մոտ էլ հայտնաբերվել են արնանման հետքեր, ինչպես նաև ատրճանակի «դետալ»։

Իրավապահները պարզում են վիրավորների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031