Բաժիններ՝

Կրտսեր Բուդաղյանն իր եղբայրների հետ կատարվածը կուլ չի տա. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ, աշխատանքային օրվա ավարտին, մենք փորձեցինք ճշտել` կառավարությունն ստացե՞լ է հրաժարականի դիմում Սուրեն Խաչատրյանից: «Այս պահի դրությամբ` ոչ»,- պատասխանեց կառավարության մամլո խոսնակ Հարություն Բերբերյանը: Այնուհանդերձ, մեր աղբյուրները չեն բացառում, որ այդ հրաժարականը կլինի:

Ի դեպ, Բուդաղյանները շատ հարգված-ճանաչված մարդիկ են մարզում ու Գորիսում. եթե իշխանությունները չձերբակալեն ու չպատժեն բոլոր մեղավորներին, Բուդաղյաններն իրենք դա կանեն՝ ասաց նրանց մոտ կանգնած մեր աղբյուրը, հիշեցնելով, որ վերջիններիս հորաքույրը սովետի ժամանակ երկար տարիներ եղել է գործկոմի քարտուղար` «հայտնի Անժելա Բուդաղյանն էր», իսկ նրանց հայրը Գորիսի շրջանի տրեստի կառավարիչն էր, նրանց կրտսեր եղբայրը բնակվում է Ռուսաստանում, բավականին հայտնի մարդ է, լուրջ բիզնեսներ ունի ու «իր եղբայրների հետ կատարվածը կուլ չի տա»,- ասացին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս