Բաժիններ՝

Հրդեհ՝ «Գարաժ մոլ»-ում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ 15-րդ թաղամասում հայտնի «Գարաժ մոլի» տանիքից կրակ և ծուխ են նկատվում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք և հատուկ փրկարարական աշխատանքների կատարման և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Տեղում պարզվել է, որ բռնկվել են էլեկտրալարերը և մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են «Գարաժ մոլի» անվտանգության աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031