Բաժիններ՝

Արկանզասի բնակիչը 1,8 միլիարդ դոլարի չափով շահել է Powerball վիճակախաղի ջեքփոթը

Ամերիկյան ամենատարածված վիճակախաղերից մեկի՝ Powerball-ի ջեքփոթը՝ 1,8 միլիարդ դոլարի չափով, խաղարկվել է կաթոլիկ Սուրբ Ծննդյան (նշվում է դեկտեմբերի 25-ին) նախօրեին։ Այս մասին հաղորդվում է վիճակախաղի կայքում։

Հաղթող է դարձել Արկանզասի մի բնակիչ, նրա անունն առայժմ չեն հայտնում։ Հաղթողը կարող է ընտրել երկու տարբերակ՝ ստանալ 1,817 միլիարդ դոլար անուիտետային՝ ամսական հավասարաչափ բաշխման տարբերակով կամ միանվագ վճարում, որի դեպքում նա կստանա 834,9 միլիոն դոլար։ Երկու գումարն էլ նշված են՝ առանց հարկերը հանելու։

Բացի այդ, ևս ութ մարդ, որոնք ճիշտ են գուշակել վեց թվից հինգը, ստացել են մրցանակներ 1-ական միլիոն դոլարի չափով։

Powerball վիճակախաղի պատմության մեջ խոշորագույն ջեքփոթը՝ 2,04 միլիարդ դոլարի չափով, խաղարկվել է 2022 թվականի նոյեմբերի 7-ին։ Այդ ժամանակ հաղթող է դարձել Կալիֆոռնիայի բնակիչ Էդվին Կաստրոն: Նա ընտրել է գումարը միանվագ ստանալու տարբերակը, որը կազմել է 1 միլիարդ դոլարից փոքր-ինչ պակաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031