Ադրբեջանն ու Իսրայելը կապված են բարեկամական հարաբերություններով. Մամեդյարով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ մեկնած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վաշինգտնում անցկացված AJC Global Forum-ում հանդիպել է հրեական լոբբիի հետ:

Իր ելույթում Մամեդյարովն անդրադարձել է ադրբեջանա-իսրայելական հարաբերություններին. «Ադրբեջանին ու Իսրայելին միմյանց կապում են սերտ և բարեկամական հարաբերություններ, որոնք դուրս են գալիս դիվանագիտական հարաբերությունների սահմաններից:

Ադրբեջանը գերազանցապես մուսուլման բնակչությամբ երկիր է, սակայն այսօր այնտեղ ապրում է մոտ 35.000 հրեա»:

Մամեդյարովը հիշեցրել է, որ ոչ վաղ անցյալում պաշտոնական այցով մեկնել է Իսրայել և Պաղեստին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը «կարող է» միջնորդի դերում հանդես գալ նրանց միջև:

AJC Global Forum-ին մասնակցել է աշխարհի ավելի քան 60 երկրի ներկայացուցիչ:

Տեսանյութեր

Լրահոս