Թուրքիան կարող է կորցնել իր նկատմամբ վստահությունը. Դավութօղլու
CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի տարբեր քաղաքներում ընթացող բողոքի ակցիաները կարող են հանգեցնել երկրի նկատմամբ վստահության կորստյան: Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիան հաջողությամբ դուրս կգա ստեղծված իրավիճակից:
Նշվում է, որ ողջ գիշեր Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և այլ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև, կան բազմաթիվ ոստիկաններ վիրավորներ ու ձերբակալվածներ:
Ստամբուլում ոստիկանությունը կիրառել է գազային ռումբեր, ջրցան մեքենաներ: Անկարայում նույնպես լուրջ բախումներ են գրանցվել հազարավոր ցուցարարների ու ոստիկանների միջև: Ոստիկանության ու ժանդարմերիայի ուժերն իրենց խիստ վերահսկողության տակ են առել Նախարարների կաբինետ տանող ճանապարհը: