Բաժիններ՝

Ոստիկանությունը հաշվել է «օրենքով գողերին»

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումների տվյալներով՝ Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում և հեռավոր արտասահմանում ապրում և գործում են շուրջ «թագադրված» 500 քրեական հեղինակություններ։

2012 թվականի ընթեացում ոստիկանները տարբեր հանցագործությունների համար ձերբակալել են 18 «օրենքով գողերի», իսկ այս տարվա առաջին ամիսների ընթացքում՝ 10-ին։ Ինչպես հաղորդում է «Известия»-ն, այժմ երկրի քննչական մեկուսարաններում պահվում են 73 «օրենքով գողեր»։

Վերջին ժամանակներս «օրենքով գողերից» շատերը իրենց գործերը կառավարում են արտերկրից՝ Իտալիայից, Ֆրանսիայից, Հունաստանից և ԱՄԷ-ից։ Էթնիկ կազմը գրեթե նույնն է. մեծ թիվ են կազմում վրացիները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս