Երբ 1999-ին Գարեգին Բ-ն բազմեց Լուսավորչի գահին… Ապրես Զոհրաբյան

Ապրես Զոհրաբյանը գրում է. «Երբ 1999-ին Գարեգին Բ-ն բազմեց Լուսավորչի գահին

Հայաստանի բնակչության գրեթե 99 տոկոսը քրիստոնեական ծեսով մկրտված չէր, քանի որ Խորհրդային Միությունում դա չէր խրախուսվել։

Ամուսնությունները 99 տոկոսով քրիստոնեական ծեսով չէր, քանի որ Խորհրդային Միությունում դա չէր խրախուսվել։
Հանգուցյալները 99 տոկոսով քրիստոնեական ծեսով չէին թաղվում, քանի որ Խորհրդային Միությունում դա չէր խրախուսվել։

Հաշված եկեղեցիներ կային ուր մատուցվում էր Սուրբ և Անմահ Պատարագներ սակավաթիվ մարդկանցով, քանի որ Խորհրդային Միությունում դա չէր խրախուսվել։

Վերջին 10-20 տարիներին քրիստոնեական ծեսով մկրտվելը, պսակադրվելը, և «Ի վերին Երուսաղեմ» մեկնելը մեծ տարածում ունի։

Հայաստանի հարյուրավոր նորակառույց կամ վերաօծյալ եկեղեցիների լեցուն դահլիճներում մատուցվել և մատուցվում է Սուրբ և Անմահ պատարագ։

Դուք կարող եք սա կարևորել կամ չկարևորել, բայց չեք կարող ժխտել , որ Աստվածային նախախնամությամբ ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հաջողված կրոնական առաջնորդ և կառավարիչ է։

…Երկար կյանք տուր Հայրապետին»:

Տեսանյութեր

Լրահոս