ԱՄՆ-ը վերացրել է Իրանին բջջային հեռախոսներ և նոթբուքեր վաճառելու արգելքը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մեղմացրել է Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցները՝ ամերիկյան ընկերություններին թույլատրելով Իրանի բնակիչներին վաճառել անձնական օգտագործման բջջային հեռախոսներ, նոթբուքեր և հաղորդակցության ու ծրագրային ապահովման համար այլ սարքեր:

Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը: Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ ամերիկյան գերատեսչությունը «սև ցուցակում» է ներառել իրանցի մի շարք չինովնիկների, որոնք մեղադրվում են մարդու իրավունքների խախտման մեջ:

Այդ անձինք, մասնավորապես, մեղադրվում են գրաքննություն իրականացնելու, համացանցը ժամանակավորապես արգելափակելու, արբանյակային որոշ հեռուստաալիքներ ժամանակավորապես անջատելու մեջ:

Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների մեղմացումը պայմանավորել է նրանով, որ Իրանը կառավարությունը փորձում է լռեցնել իր ժողովրդին և արգելափակում է քաղաքացիների հաղորդակցման հնարավորությունները:

Ուշագրավ է, որ տեխնիկայի վաճառքի արգելքը վերացվում է հունիսի 14-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների շեմին: ԱՄՆ-ն Իրանին էլեկտրոնային տարեր տեխնիկա վաճառելու վրա արգելք է դրել դեռևս 1992 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031