Բաժիններ՝

Պուտինը կցանկանար ավարտել պատերшզմը. Թրամփ

Ուիթքոֆն ու Քուշները վստահ են, որ Ռուսաստանը տրամադրված է Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը, հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ դեռ պատրաստ չէ կանխատեսել, թե ինչպիսին կլինեն Պուտինի և Ուիթքոֆի ու Քուշների հանդիպման արդյունքները:

Թրամփը շեշտել է, որ Պուտինը կցանկանար ավարտել պատերազմը, այսպիսի տպավորություն են ստացել Ուիթքոֆը և Քուշները հանդիպումից հետո:

«Կարծում եմ՝ նա կցանկանար վերադառնալ ավելի նորմալ կյանքի, առևտուր անել Միացյալ Նահանգների հետ՝ հազարավոր զինվորների կյանքեր կորցնելու փոխարեն», – նշել է ԱՄՆ նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031