Դիվանագիտությունը երկրորդ պլան է մղվում, աշխարհի ռազմական բյուջեն հասել է 3 տրիլիոն դոլարի. Իրանի ԱԳ նախարարի ելույթի առանցքային կետերը

Իրանի արտործնախարար Աբաս Արաղչին ելույթ է ունեցել երկրի ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում կազմակերպված «Միջազգային իրավունքը՝ հարձակման, ագրեսիայի և պաշտպանության պայմաններում» խորագիրը կրող գիտաժողովի շրջանակներում։

Արաղչիի ելույթի առանցքային կետերը` ստորև․

ՄԱԿ-ի հիմնադրման 80-ամյակի ֆոնին միջազգային իրավունքը չի ամրապնդվում, այլ ենթարկվում է հարձակման և խաթարման՝ ռևիզիոնիստական տերությունների կողմից։

«Օրենքի վրա հիմնված միջազգային կարգը» փաստացի փոխարինվել է «կանոնների վրա հիմնված» և այժմ՝ «ուժի վրա հիմնված» կարգով, որը խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները։
ԱՄՆ-ը հրապարակայնորեն հրաժարվում է բազմակողմ, իրավունքի վրա հիմնված քաղաքականությունից՝ առաջնահերթ դարձնելով «հաղթելու» գաղափարախոսությունը։

Ռազմական ուժի կիրառումը դարձել է արտաքին քաղաքական գործիք, ինչի հետևանքով պատերազմը և բռնությունը դարձել են միջազգային հարաբերությունների «նոր նորմ»։

Աշխարհի ռազմական բյուջեն հասել է մոտ 3 տրիլիոն դոլարի. պետությունները 2025-ին միջինը բյուջեի առնվազն 10%-ը հատկացնում են ռազմական ծախսերին։

Դիվանագիտությունը երկրորդ պլան է մղվում․ Իրանի դեմ Իսրայելի հարվածը կատարվել է միջուկային բանակցությունների հաջորդ փուլից ընդամենը երկու օր առաջ։

Արևմտյան Ասիան ամենաշատն է տուժում, և Իսրայելը՝ ԱՄՆ-ի աջակցությամբ, իրականացնում է ագրեսիվ և ընդարձակող քաղաքականություն։

Իսրայելը վերջին երկու տարիներին հարձակումներ է իրականացրել մի քանի երկրների վրա և փորձում է վերաձևակերպել տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը («Մեծ Իսրայել» գաղափար)։

Իրանը հայտարարել է, որ իր բոլոր գործողությունները իրականացվել են ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի՝ ինքնապաշտպանության իրավունքի հիման վրա։

Իսրայելի կողմից թիրախավորվել են նաև խաղաղ միջուկային օբյեկտներ և քաղաքացիական անձինք՝ խախտելով միջազգային իրավունքն ու ԱԷՄԳ վերահսկողությունը։

Իրանի միջուկային ծրագիրը համարվում է խաղաղ և օրինական՝ հիմնված Միջուկային զենքի չտարածման պայմանագրի 4-րդ հոդվածի վրա։

ԱՄՆ-ն է դուրս եկել 2015-ի միջուկային համաձայնագրից, ոչ թե Իրանը․ սա ապացուցված է ԱԷՄԳ զեկույցներով։

Իրանը պնդում է, որ իր պաշտպանական հարվածները եղել են համաչափ, նպատակաուղղված և չեն ուղղվել խաղաղ բնակչության դեմ։

Իրանը ցանկանում է տարածաշրջանում կառուցել վստահություն, խաղաղություն, անվտանգություն և ինտեգրում՝ որպես նոր դոկտրին։

abcmedia.am

Տեսանյութեր

Լրահոս