ԱՄՆ դեսպանը պաշտոնական ընդունելությանը ներկայացել է թափանցիկ հանդերձանքով
Fox News-ի նախկին հաղորդավարուհի, լրագրող, մոդել և դատախազ Քիմբերլի Գիլֆոյլը դիվանագիտական ընդունելությանը մասնակցել է թափանցիկ հագուստով: Կադրերը հրապարակել է ֆոտոլրագրող Դիմիտրիս Պելեկիսը ինստագրամյան իր էջում:
56-ամյա կնոջը Հունաստանում ԱՄՆ պաշտոնական դեսպան է նշանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Հաղորդվում է, որ Գիլֆոյլը Դոնալդ Թրամփ կրտսերի նախկին հարսնացուն է:
Համացանցի օգտատերերը քննադատել են Գիլֆոյլի արտաքին տեսքը՝ այն նկարագրելով անպարկեշտ և անպատշաճ միջոցառման համար:

