Այս պայքարը մեր Կաթողիկոսի խաչի ճանապարհն է, որը նա պիտի անցնի՝ իր ժողովրդին առաջնորդելով. Գրիգորի Պողոսյան
Փաստաբան Գրիգորի Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաւատամք եւ ի մի միայն ընդհանրական եւ յառաքելական սուրբ եկեղեցի… Օծյալ Կաթողիկոսը հենց Եկեղեցին է։ Օծումը Տիրոջից է, հետևաբար՝ օծված Վեհափառն իր անձը պիտի ուրանա հանուն Տիրոջ օծումի և հանուն Տիրոջ Եկեղեցու։
Որքան էլ դժվար է պայքարել ընդդեմ այս դևերի և չարքերի, ուրացողների ու դավաճանների, Վեհափառը պիտի մնա իր տեղում, քանզի նա Տիրոջ ընտրությամբ է օծվել, և օծմանը հավատարիմ մնալը նշանակում է մնալ Եկեղեցուն և Քրիստոսին հավատարիմ։ Այս պայքարը մեր Կաթողիկոսի խաչի ճանապարհն է, որը նա պիտի անցնի՝ իր ժողովրդին առաջնորդելով»:

