Նոր պայման՝ տարկետում ստացածների համար․ ուսանողները ստիպված կլինեն վերադառնալ Հայաստան

Կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծին․ տեղեկանում ենք կառավարության «e-gov» էլեկտրոնային հարթակից։

Ըստ փոփոխության՝ աշխարհի լավագույն 50 բուհերում սովորելու հիմքով տարկետում ստացածները պարտավոր կլինեն վերադառնալ և աշխատել Հայաստանում, հակառակ պարագայում պարտադիր զինծառայությունից չեն ազատվի։

«Նոր կարգը տարածվելու է նաև ներկայումս տարկետման իրավունքից օգտվող և դեռևս ուսումը շարունակող 570 ուսանողի վրա։ Նպատակն է՝ կանխել «ուղեղների արտահոսքը» և բարձրորակ մասնագետների ներուժն օգտագործել ՀՀ գիտության ու տնտեսության մեջ»,- ներկայացված է նախագծի ամփոփաթերթում։

Տեսանյութեր

Լրահոս