Թաիլանդում հեղեղումներն առնվազն 33 մարդու կյանք են խլել
Թաիլանդի հարավում ուժեղ հեղեղումներն առնվազն 33 մարդու կյանք են խլել նոյեմբերի 23-ից ի վեր։ Բազմաթիվ մարդիկ բարձրացել են իրենց տների տանիքներ՝ սպասելով օգնության։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Ըստ իշխանությունների՝ երկրի հարավային 12 նահանգներում հորդառատ անձրևների հետևանքով տուժել է ավելի քան 2,7 միլիոն մարդ։ Անձրևներից կուտակված ջրի մակարդակը նոյեմբերի 26-ին սկսել է նվազել, սակայն օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ հորդառատ անձրևները և հեղեղումները կշարունակվեն ամբողջ օրվա ընթացքում։
Թաիլանդի վարչապետը նոյեմբերի 25-ին արտակարգ դրություն է հայտարարել Սոնգխլայի նահանգում, որտեղ գտնվում է Թաիլանդի ամենամեծ քաղաքը՝ Հաթ Յայը։
Հարևան երկրներում ևս հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել։ Վիետնամում մեկ շաբաթում զոհերի թիվը հասել է գրեթե 100-ի, Մալայզիայում ավելի քան 19 000 մարդ տարհանվել է։ Ինդոնեզիայում 19 մարդ զոհվել է, 7 մարդ դեռ մնում է սողանքների տակ։

