Օլիմպիայում վառվել է ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը
Հունական Հին Օլիմպիա ավանում տեղի է ունեցել Միլանում և Կորտինայում 2026 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը:
Ավանդական միջոցառմանը մասնակցել են Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Կիրստի Քովենթրին, Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը, ինչպես նաև ՄՕԿ-ի պատվավոր նախագահ Թոմաս Բախը:
Արարողությունը վատ եղանակի պատճառով անտիկ մարզադաշտից տեղափոխվել է Հնագիտական թանգարան, իսկ կրակը վառելու համար օգտագործել են պահեստային կրակը, որը վառվել է գլխավոր փորձի ժամանակ:
Կրակը Կորտինա դ ‘ Ամպեցո (Իտալիա) կժամանի հունվարի 26-ին՝ 1956 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողությունից ուղիղ 70 տարի անց:
2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 6-22-ը:

