Վերջին ճանապարհները կբացվեն նրանց համար, ովքեր աջակցում են խաղաղությանը․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ G20 գագաթնաժողովից հետո Յոհաննեսբուրգից վերադառնալիս, խոսելով ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին, նշել է, որ ինչպես նախկինում կարևոր դեր ենք խաղացել Ստամբուլում, այսօր էլ պատրաստ ենք պահպանել նույն կառուցողական դիրքորոշումը։
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան դրական ազդեցություն է ունենում գործընթացի վրա. «Մենք կարծում ենք, որ խաղաղության կարելի է հասնել համաձայնեցված հարցերի և դրական օրակարգի վրա հիմնված բանակցությունների միջոցով։
Վերջին ճանապարհները կբացվեն նրանց համար, ովքեր աջակցում են խաղաղությանը։
Թուրքիան, որը դրական ազդեցություն է ունենում գործընթացի վրա և անցյալում կարևոր դեր է խաղացել, այժմ պատրաստ է պահպանել նույն կառուցողական դիրքորոշումը», – ընդգծել է Էրդողանը։

