Թրամփը Գոհաբանության շաբաթը սկսում է հնդկահավերին ներում շնորհելով և տոնածառի դիմավորմամբ
Նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրը սկսել է Սպիտակ տան տոնական դասական ավանդույթներով. Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը մասնակցում են Վաշինգտոնի ամենատարօրինակ ավանդույթներից մեկին՝ հնդկահավերի ամենամյա ներմանը: Նախագահը Գոհաբանության օրվան ընդառաջ խնայում է երկու հաջողակ թռչունների կյանքը:
Նաև այս շաբաթ, առաջին տիկինը Սպիտակ տան պաշտոնական տոնածառն է ընդունել. այս տարվա ծառը գալիս է Միչիգան նահանգի ֆերմաներից մեկից:
Առաջին տիկինը մի քանի վայրկյան լուսանկարվել է եղևնու ֆոնին։
«Գեղեցիկ եղևնի է»,- եզրափակել է նա։
Գրեթե 60 տարի շարունակ Ազգային Սուրբ Ծննդյան եղևնիների պրոֆիլային ասոցիացիան եղևնին ընտրում է մրցույթով։ Եղևնին կտեղադրվի Սպիտակ տան դիմաց՝ նախագահական այգում։ Եղևնու լույսերը վառելու արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին՝ նախագահ Դոնալդ Թրամփի և առաջին տիկնոջ ներկայությամբ։

