Բաժիններ՝

Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը նշանակվել է Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի որոշմամբ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը` Վահագն Մկրտչյանը նշանակվել է Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, այս մասին գրում է Փաստինֆո-ն։

Մարզպետի որոշման մեջ մասնավորապես նշվում է, որ Մկրտչյանը նոյեմբերի 21-ից, մինչև 6 ամիս ժամկետով է նշանակվել տնօրենի պաշտոնակատար՝ մինչև այդ պաշտոնում ՀՀ օրենսդրության սահմանված կարգով մրցույթի արդյունքներով տնօրեն նշանակվի։

Նշենք, որ Վահագն Մկրտչյանը զբաղեցնում էր պոլիկլինիկայի փոխտնօրենի պաշտոնը։

Հիշեցնենք, որ մասնագիտությամբ ատամնաբույժ Վահագն Մկրտչյանը 2023 թվականի մարտից, մինչեւ ՔՊ-ի «Բալասանյան դաշինքի» հետ հուշագրի խզումը, զբաղեցնում էր Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնը, այնուհետև, հանդիսանում էր Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի ֆավորիտներից մեկը, որը Գյումրիում անցկացված փրայմերիզով, սակայն չափազանց քիչ ձայներ էր ստացել՝ 138 ձայն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս