Փանջունուց մինչև մեր օրեր․ կամ՝ ինչպես «մատնել համբույրով»

«․․․Հանուն Վասպուրականի հայ աշխատավոր ժողովրդին՝ գրավելով Ս. Վարդանա վանքը, մենք կատարեցինք մի ակտ՝ որը ունի երկու որոշ նշանակություն, նախ՝ թե վանքերը պետք է լինին ուղղակի ժողովրդի ստացվածք և ո՛չ թե կղերի էքսկլուզիական սեփականություն և երկրորդ՝ թե նոքա պետք է մատակարարվին ուղղակի այդ ժողովրդի կոնտրոլի տակ». սա հատված է «Ընկ. Բ. Փանջունի»՝ ցավոք, ժամանակի հետ միշտ համահունչ քայլող երգիծավեպից։

Ի դեպ, հենց Փանջունին էր առաջիններից, որ ամեն ինչ «շինելու» մոլուցքով տարված, Վասպուրականի հայ ժողովրդի անունից Սուրբ Վարդանա վանքը գրավելուց հետո՝ անցնում հին ապականված դրությունը մերժելուն և, օրինակ, փոխում «Սուրբ Վարդան»-ի անունը, քան որ, ըստ Փանջունու, այն ներկա իրականության հետ ո՛չ մեկ կապ չունի։

Ահա այսպես վանքերը հնազանդեցնելու, ժողովրդի անունից գրավելու փանջունիական մեթոդները հասան մեզ։

«Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք վեհարանը։ Որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակվում է Կաթողիկոսական տեղապահ, ով, բնականաբար, չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին»,- դեռ հուլիսին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Բայց սա չի սկիզբը երկանց․ դեռ 2018 թվականի հուլիսին, երբ Վեհափառ Հայրապետը Գնդեվանքի ճանապարհին հայտնվել էր շրջափակման մեջ, կարելի է ասել՝ արդեն իսկ ազդարարվեց, թե ինչ է սպասվում Հայ Առաքելական եկեղեցուն։

Եվ ահա, աստիճանաբար պատնեշը բարձրացվեց․ իշխանությունն իրեն զատեց եկեղեցուց և անգամ շատ համարեց հանրության գրպանից սնվող Հանրային Հեռուստաընկերության եթերում ամանորյա ավանդական ժամանակացույցը՝ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձի համար։

Հետո ի հայտ եկավ հայտնի կալանավորումներն ու արդեն կիրակնօրյա արարողակարգերը, ու ինչպես արդեն տեսնում ենք՝ այս ու այն ռանգի հոգևորականներն այս ու այն պատճառաբանությամբ սկսեցին ուրանալ Վեհափառ Հայրապետի անունը։

«Հուդայական մատնությունները շարունակվելու են, քանի դեռ չեն դադարում ուրանալ Աստծուն ու սրբությունները, արժեզրկել հայրենիքի նվիրական գաղափարը»,- երկու տարի առաջ էր այս մտահոգությունը հայտնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առիթով հայ ժողովրդին հղված իր պատգամում:

Իսկ այդ օրերին Նիկոլ Փաշինյանը Հարության տոնի նախատոնակին իր էջում տեղադրում է («Հիսուս Քրիստոս Գերաստղ») ռոք-օպերայից Հուդայի պարտիան:

 Փաստացի, այսօր Վեհափառ հոր կանխասացությունն իրականություն է և հասել է եկեղեցուց ներս ժամանակին նրա ձեռքը համբուրողները «դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ ուրացան նրան»՝ ուղիղ և փոխաբերական իմաստներով։

Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը Սուրբ Պատարագի ընթացքում հիշատակվում է երեք անգամ․ «Սուրբ Աստուած» երեքսրբեանին յաջորդող սարկաւագաց քարոզի և պատարագի Կանովնի աւարտին՝ պատարագիչ քահանայի «Եւս առաւել» աղաւթքի եւ սպասաւորաց դասի «Գոհութիւն» երգի ժամանակ՝ «Հայր մեր»-ից առաջ»։

Նիկոլ Փաշինյանին ընդունող քահանաները երեք անգամ էլ ուրանում են Վեհափառին՝ մարդու, որի օծմամբ են այդ նույն Պատարագը մատուցելու պատվին արժանացել։

Տեսանյութեր

Լրահոս