Բաժիններ՝

Լուկաշենկոն ներում է շնորհել Բելառուսում դատապարտված 31 ուկրաինացու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու։

Ինչպես հայտնում է «Բելտա»-ն՝ այս մասին լրագրողներին հայտնել է Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:

Լուկաշենկոն ներում է շնորհել Բելառուսի տարածքում քրեական հանցագործությունների համար դատապարտված Ուկրաինայի 31 քաղաքացու: Խոսնակը հայտնել է, որ այդ քայլը կատարվել է Լուկաշենկոյի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ուկրաինայի խնդրանքով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս