Շվեդիան մերժել է Գյուլենի երկու կողմնակիցների արտահանձնման վերաբերյալ Թուրքիայի հարցումը

Շվեդիան հինգշաբթի հայտարարել է, որ մերժել է Ֆեթուլլահ Գյուլենի երկու կողմնակիցների արտահանձնման վերաբերյալ Թուրքիայի հարցումը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը (AFP)։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գյուլենի կողմնակիցներին մեղադրել է 2016 թվականի հուլիսյան արյունալի հեղաշրջումը կազմակերպելու մեջ։ Էրդողանն արտահանձնումը դարձրել է հիմնական պահանջ՝ նախքան Ստոկհոլմի ՆԱՏՕ-ի անդամակցությունը 2024 թվականին վավերացնելը՝ Շվեդիային մեղադրելով «ահաբեկիչների» ապաստան լինելու մեջ։

«Այս տարվա նոյեմբերի 13-ին կառավարությունը որոշեց մերժել Թուրքիայից արտահանձնման երկու հարցումները, երբ Գերագույն դատարանը խոչընդոտներ հայտնաբերեց», – Ֆրանսպրես գործակալությանն ասել է Շվեդիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչը։

Նա մեջբերել է Գերագույն դատարանի՝ Թուրքիայի քաղաքացիներ 36-ամյա Մուհարեմ Օզադի և 54-ամյա Աբդուլլահ Բոզքուրտի դեմ համապատասխանաբար հուլիսի 3-ի և հոկտեմբերի 29-ի որոշումները։ Թուրքիան Օզադին մեղադրել է «զինված ահաբեկչական կազմակերպության»՝ Գյուլենի շարժման անդամ լինելու մեջ, քանի որ, ըստ Գերագույն դատարանի, նա բանկային հաշիվ ուներ կազմակերպության հետ առնչություն ունեցող բանկում, կապեր ուներ կազմակերպության ներսում գտնվող անձանց հետ և ապրում ու աշխատում էր կազմակերպությանը պատկանող ուսանողական հանրակացարանում:

Միևնույն ժամանակ, Անկարան լրագրող Բոզքուրտին մեղադրել է «զինված ահաբեկչական կազմակերպություն ղեկավարելու», «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն տարածելու», «գաղտնիությունը խախտելու» և «ազգային անվտանգությանը և քաղաքական շահերին հետաքրքրող տեղեկություններ բացահայտելու» մեջ, ասված է դատարանի որոշման մեջ։

Երկու դեպքերում էլ Գերագույն դատարանը որոշել է, որ տղամարդիկ չեն կարող արտահանձնվել, քանի որ հանցագործությունները, որոնց մեջ նրանց Թուրքիան, Շվեդիայում մեկ տարուց ավելի ազատազրկմամբ չեն պատժվում: Շվեդիայում կառավարությունը վերջնական որոշում է ընդունել արտահանձնման հարցումների վերաբերյալ, բայց չի կարող բավարարել մեկ այլ պետության հարցումը, եթե Գերագույն դատարանը որոշում կայացնի դրա դեմ։

Թուրքիան 17 ամսով արգելափակեց Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը։ Առճակատումն ավարտվեց, երբ Ստոկհոլմը համաձայնեց միջոցներ ձեռնարկել ծայրահեղական խմբավորումների դեմ, վերացնել 2019 թվականին Սիրիայում Թուրքիայի ռազմական միջամտությունից հետո սահմանված զենքի էմբարգոն և պարտավորվել անհապաղ վերանայել Թուրքիայի արտահանձնման հարցումները։

Տեսանյութեր

Լրահոս