Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել Թրամփին
Պորտուգալիայի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում արած գրառումով շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Սպիտակ տակը հյուրընկալվելու համար։
«Շնորհակալ եմ պարոն նախագահ հրավերի եւ ջերմ ընդունելության համար, որը դուք եւ առաջին տիկինը ցուցաբերեցիք ինձ եւ իմ ապագա կին Ջորջինային։
Յուրաքնչյուրս կարող է ունենալ իր արժեքավոր ներդրումը, և ես պատրաստ եմ՝ ոգեշնչելով նոր սերունդներին կառուցել ապագան՝ խիզախության, պատասխանատվության եւ ամուր խաղաղության հիման վրա»,- գրել է Ռոնալդուն։
2017 թվականից հետո Ռոնալդուն առաջին անգամ է այցելել ԱՄՆ։ Այդ երկրի քաղաքացի Քեթրին Մայորգան Ռոնալդուին մեղադրել էր 2009 թվականին իրեն բռնաբարելու մեջ։ 2019 թվականին ԱՄՆ-ում դատախազությունը Ռոնալդուի դեմ մեղադրանքը ճանաչել էր անհիմն, իսկ 2023-ին ֆուտբոլիստն արդարացվել էր։

