Բաժիններ՝

Դուբայում վաճառում են աշխարհի ամենաթանկ սուրճը

Դուբայի Julith Coffee սրճարանի մենյուում հայտնվել է հազվագյուտ սուրճ, որի մեկ բաժակի գինը 3,600 դիրհամ է (մոտ 990 դոլար): Այս մասին հայտնի է դարձել The Independent պարբերականին:

Ըստ տեղեկությունների՝ այս ըմպելիքը պատրաստվում է Պանամայի արևմուտքում գտնվող Բարու հրաբխի անմատչելի լանջերին աճեցված գեյշա տեսակի սուրճի հատիկներից: Յուրաքանչյուր խմբաքանակից ստացվում է ընդամենը մի քանի կիլոգրամ սուրճ մեկ բերքահավաքի ընթացքում:

Julith Coffee-ն կարողացել է Պանամայում կայացած աճուրդում ձեռք բերել 20 կգ սուրճի հատիկներ: Դուբայի սրճարանը նախատեսում է պատրաստել մոտավորապես 400 բաժակ ըմպելիք։ Դրանցից մեկն արդեն ամրագրվել է Դուբայի էմիր շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս