«1 ԲԻՍ» աստիճանի հրդեհ՝ Արտաշատում

Նոյեմբերի 17-ին, ժամը 18։19-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Ս․ Հակոբյան փողոցում գտնվող տներից մեկին կից խորդանոցում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ Պարզվել է, որ այրվում է անասնագոմի ծածկը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։35-ին։

Տեսանյութեր

Լրահոս