Դատապարտում եմ Սաթիկ Սեյրանյանի և Հայաստանի ժուռնալիստների միության դեմ իրականացվող hարձակումները. Նաիրի Սարգսյան
Դատապարտում եմ Սաթիկ Սեյրանյանի և Հայաստանի ժուռնալիստների միության դեմ իրականացվող հարձակումները։ Սա պարզապես մեկ մարդու կամ մեկ կառույցի դեմ ուղղված քայլ չէ․ սա հարձակում է Հայաստանի չորրորդ իշխանության՝ անկախ մամուլի վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Լրագրողական միության նկատմամբ իրականացվող ճնշումները վտանգում են խոսքի ազատությունը, խոչընդոտում լրատվականների կողմից հանրային վերահսկողությանը։
Դատապարտում եմ քաղաքական ու մեդիա հարձակումները և սատարում եմ անկախ լրագրողներին ու ազատ խոսքին»,- նշված է հայտարարության մեջ:

