Երկրաշարժ՝ Հայաստանում
Նոյեմբերի 15-ին` տեղական ժամանակով ժամը 18:02-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։02-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցում գրանցվել է հյուսիսային լայնության 40․16⁰ և արևելյան երկայնության 44.77⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գառնի գյուղից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 1.4 մագնիտուդով երկրաշարժ:
«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 1-2 բալ:
Երկրաշարժը զգացել են՝ Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ»,- տեղեկացնում են ծառայությունից։

