Բռնակոթի բնակիչը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց պատրաստում
Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 47-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում:
Նոյեմբերի 11-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 47-ամյա բռնակոթցին ներկայացրել է 391 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Պարզվել է, որ նա թմրամիջոցը պատրաստել է իր աճեցրած կանեփի թփերից:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

