Ո՞վ է որոշել՝ պատարագին ծափահարո՞ւմ են, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյան

«Ես Աստծու հետ իմ հարաբերություններում այլոց աջակցության կարիքը չունեմ»,- հերթական ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց պատարագների մասնակցության օրերին իր աջակիցների սակավաթվության մասին հարցադրմանը։

«Մենք պատարագի ենք գնում, ես պատարագի եմ գնում, ես չեմ գնում հանրահավաքի»,- վստահեցրեց նա։

Դիտարկմանն էլ, թե պատարագների ժամանակ չեն ծափահարում, նա հարցով արձագանքեց՝ ո՞վ է որոշում՝ պատարագի ժամանակ ծափահարո՞ւմ են, թե՞ չէ։ Պարզվում է, ըստ Փաշինյանի, պատարագի մասնակիցն է որոշում՝ ծափահարի՞, թե՞ ոչ։

Նա հավելել է՝ պատարագների շարքը շատ կարևոր է իր համար, և հետևողականորեն գնալու է այդ օրակարգով։

Կարդացեք նաև

Փաշինյանն այս հարցը ևս իրեն հատուկ ձևով փորձեց խմբագրել և նկատեց․

«Եթե դուք մոտավորապես հարցնեիք՝ ինչո՞ւ ես որոշեցի գնալ պատարագների, ընդ որում, առաջիկայում էլի եմ գնալու։

Որովհետև ես եթերներից մեկում պարզաբանեցի՝ խոսքը մեր սրբության սրբոցի՝ Մայր Աթոռի հոգևոր ու բարոյական նորոգման մասին է ու դրան հասնելու, ու մեր սրբության սրբոց մտնելու ճանապարհին պետք է մաքրվենք:

Սա ինձ համար մաքրվելու ճանապարհ է՝ եզրագծին հասնելու համար»։

Հարցին՝ գնալո՞ւ եք Մայր Աթոռ, պատասխանեց՝ իհարկե։

Հարցին՝ ե՞րբ, պատասխանեց՝ երբ բավարար չափով մաքրված զգամ ինձ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս