Զելենսկին օգտագործում է գաղտնի ոստիկանությունը՝ Ուկրաինայում ավանդական քրիստոնեությունը վերացնելու համար. Թաքեր Կարլսոն
Հայտնի հաղորդավար Թաքեր Կարլսոնը Youtubе-ի իր էջում հարցազրույցի հղմանը կից տեղադրել է Սամվել Կարապետյանի եղբորորդու` «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի և միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հետ համատեղ լուսանկարը՝ հետևյալ ընդհանուր հարցադրմամբ.

«Զելենսկին օգտագործում է գաղտնի ոստիկանությունը՝ Ուկրաինայում ավանդական քրիստոնեությունը վերացնելու համար։ Ինչո՞ւ ԱՄՆ Կոնգրեսում ոչ ոք դա չի նկատում»:
Հիշեցնենք՝ նա ավելի վաղ դատապարտել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների գործողությունները՝ դրանք որակելով իրավունքների կոպիտ ոտնահարում:



