Բաժիններ՝

ԱՄՆ-ում շաթդաունի պատճառով հետաձգված չվերթների թիվը մեկ օրում գերազանցել է 10 հազարը

Միացյալ Նահանգներում նոյեմբերի 9-ին 2700-ից ավելի ավիաչվերթ է չեղարկվել և ավելի քան 10200 չվերթ ուշացել է շաթդաուն պատճառով ավիակարգավարների պակասի հետևանքով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

ԱՄՆ-ում շաթդաունը շարունակվում է արդեն ռեկորդային 40-րդ օրը։ Դրա հետևանքով ավիակարգավորները, շատ այլ դաշնային աշխատակիցների նման, շաբաթներ շարունակ չեն վճարվել։ Շաթդաունի պատճառով ԱՄՆ վարչակազմը հայտարարել է ավիափոխադրումների ծավալի սահմանափակումների մասին երկրի մի քանի խոշոր օդանավակայաններում։ 

ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումն սկսվել է հոկտեմբերի լույս 1-ի կեսգիշերին՝ ֆինանսավորման բացակայության հետևանքով։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Հանրապետական ​​և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները Կոնգրեսում չեն կարողացել համաձայնության գալ ծախսերի հոդվածների մի մասի, այդ թվում՝ առողջապահության ծախսերի վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930