1946 թվականից ի վեր առաջին անգամ Սիրիայի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան նոյեմբերի 10-ին Սպիտակ տանը բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ երկրի դեմ պատժամիջոցների լիակատար վերացման ապահովման համար: Այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Սա կլինի Սիրիայի առաջնորդի առաջին պաշտոնական այցը Միացյալ Նահանգներ՝ 1946 թվականին երկրի անկախացումից ի վեր։

Ալ-Շարաան, ում կողմնակիցներն անցյալ տարվա վերջին տապալեցին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը, փորձելու է համոզել ԱՄՆ նախագահ Թրամփին վերացնել երկրի նկատմամբ սահմանված տնտեսական սահմանափակումները՝ պնդելով, որ դրանք այլևս որևէ նպատակի չեն ծառայում:

Տեսանյութեր

Լրահոս