Նիկոլ Փաշինյանն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին

Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին. տեղեկացնում են Կառավարությունից և մանրամասնում՝ զրուցակիցներն անդրադարձել են օրերս Գյումրիում բացված hայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի (SAAH) գործունեությանը։

«SAAH-ը հիմնվել է աշխարհի առաջատար հյուրընկալության կառավարման կրթական հաստատության՝ Լոզանի հյուրընկալության դպրոցի հետ համագործակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վահե Գաբրաշի կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր»,- մասնավորապես նշվում է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս