ԵՄ-ն ունի Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կարիքը. Ֆինլանդիայի ԱԳ նախարար
ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ֆինլանդիայում է, Հելսինկիում նա հանդիպել է իր գործընկեր Էլինա Վալտոնենի հետ. հաղորդում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիք: Ըստ թելեգրամյան ալիքի՝ ֆին նախարարը հայտարարել է՝ ԵՄ-ն ունի Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կարիքը։
«Մենք միշտ աջակցել ենք Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին։ Մեր այս դիրքորոշումը երբեք չի փոխվել»,- ասել է նա։

