Կանադայի վարչապետը ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահից գովազդի պատճառով
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահից քաղաքական գովազդի պատճառով, որը զայրացրել էր Դոնալդ Թրամփին:
Գովազդը պատվիրել էր Օնտարիո նահանգի պահպանողական ղեկավար Դագ Ֆորդը, որին հաճախ համեմատում են Թրամփի հետ։ Տեսանյութում օգտագործվել էր Հանրապետականի խորհրդանիշ, նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի խոսքից մի հատված, որտեղ նա ասում է, որ մաքսատուրքերը հանգեցնում են առևտրային պատերազմների և տնտեսական աղետի:
Ի պատասխան Թրամփը հայտարարել էր, որ բարձրացնում է Կանադայից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը, Վաշինգտոնը դադարեցրել էր նաև Օտտավայի հետ առևտրային բանակցությունները:

