 
                        Աֆղանստանը և Պակիստանը համաձայնության են եկել երկարաձգել հրադադարը
 
                                    Հոկտեմբերի 25-ից 30-ը Ստամբուլում, Թուրքիայի և Քաթարի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում, Աֆղանստանը և Պակիստանը համաձայնության են եկել երկարաձգել հրադադարը։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված համատեղ հայտարարության մեջ։
Հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել Դոհայում հոկտեմբերի 18-19-ը։
Կողմերը նաև համաձայնության են եկել մշակել մոնիթորինգի և ստուգման մեխանիզմ, որը կապահովի խաղաղության պահպանումը և խախտողների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։
Հրադադարի իրականացման հետագա պայմանները կքննարկվեն պատվիրակությունների ղեկավարների հաջորդ հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա Ստամբուլում՝ նոյեմբերի 6-ին: Թուրքիան և Քաթարը հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել միջնորդությունը երկարատև խաղաղության և կայունության հասնելու համար, ասվում է հայտարարության մեջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        