Իսրայելը Գազայում պատերազմի ընթացքում մոտ 1000 արգելապատնեշ է տեղադրել Արևմտյան ափին
Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև 2023 թվականի հոկտեմբերից սկսված հակամարտության ընթացքում Իսրայելն Արևմտյան ափի քաղաքներում և գյուղերում տեղադրել է 916 արգելապատնեշ, դարպաս և պատ՝ սահմանափակելով տեղի բնակիչների տեղաշարժի ազատությունը և բարդացնելով առօրյա կյանքը։
Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով պաղեստինյան «Պատնեշի և գաղութացման դիմադրության կոմիտեին»։
Տեղի բնակիչների խոսքով՝ չնայած Իսրայելի զինվորականները վաղուց տեղաշարժի և մուտքի սահմանափակումներ են մտցրել, սակայն նոր արգելապատնեշների թիվն աննախադեպ է։
Պաղեստինցիների խոսքով՝ դարպասները կարող են օրերով փակ են մնալ:
Իսրայելի զինվորականները հայտարարում են, որ դարպասները նախատեսված են ոչ թե մարդկանց սահմանափակելու, այլ «կառավարելու և վերահսկելու» համար։
Մասնավորապես, իսրայելական կողմը նշում է, որ դրանք անհրաժեշտ են զինյալների ներկայությունը բացառելու համար։

