
Այս իշխանությունը պատուհաս է դարձել մեր ժողովրդի գլխին. ակցիայի մասնակից
«Բոլոր տեսակի ընդվզումները պետք է ուղղված լինեն մեկ նպատակի, այն է՝ այս իշխանություններին մեկ օր առաջ հեռացնելը»,- այս մասին այսօր «Մեծ ձևով» շարժման հրավիրած մեծ հանրահավաքից առաջ 168․am-ի հետ զրույցում ասաց հանրահավաքի մասնակից, սփյուռքահայ Քեթրին Թաիրյանը, անդրադառնալով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։
Նրա գնահատմամբ՝ այս իշխանություններն առաջին օրվանից պատուհաս են դարձել ժողովրդի գլխին։
«Հրաժարվել են Արցախից, հրաժարվել են մեր ինքնության բոլոր հենասյուներից, հիմա տեսնում եք հարձակումները եկեղեցու դեմ։ Կարծում եմ՝ սա պատահականություն չէ, որ արդեն երեք թեմի առաջնորդներ բանտում են գտնվում, ազգային բարերար Սամվել Կարապետյանը բանտում է գտնվում, այն բոլոր առաջնորդները, ուժերը, որ կարող են վտանգ ներկայացնել այս իշխանությանը, գտնվում են փակի տակ, բայց բոլորիս չեն կարողանալու լռեցնել»,- նշեց հանրահավաքի մասնակիցը։
Ըստ նրա, ներկայիս իշխանությունների նման վախկոտ իշխանություն ՀՀ-ն չի ունեցել։
«Մարդիկ, ովքեր բանտում են, իրենցից ավելի ազատ են»,- ասաց նա։