Եթե Ռուսաստանը շարունակի հրաժարվել բանակցություններից, ստիպված կլինի դրա համար վճարել. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է՝  եթե Ռուսաստանը շարունակի հրաժարվել բանակցությունների սեղանի շուրջ նստելուց, ապա ստիպված կլինի դրա համար վճարել։

Նրա դիտարկմամբ՝ թեև Գազայում ձեռք բերված համաձայնությունը հույս է ներշնչում Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման հարցում, սակայն Ուկրաինայում նույնպես անհրաժեշտ է վերջ տալ պատերազմին։

«Եթե Ռուսաստանը համառորեն շարունակի իր ռազմատենչ դիրքորոշումը և հրաժարվի բանակցություններից, ապա ստիպված կլինի դրա համար վճարել։ Ֆրանսիան դատապարտում է Ուկրաինայի կենսական ենթակառուցվածքների դեմ ուղղված ռուսաստանյան հարվածները, որոնք փաստացիորեն թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը՝ ձմռան նախաշեմին։ Մենք մեր գործընկերների հետ ուսումնասիրում ենք վերականգնման և հիմնական ծառայությունների ապահովմանն ուղղված օգնության տրամադրման հարցը», – նշել է Մակրոնը։

Տեսանյութեր

Լրահոս