
Պետական իշխանության բացակայությունն առաջինը զգում է կրիմինալը. Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը գրում է. «Օր չկա՝ սպանություն չլինի: Գիտե՞ք՝ ինչու. երկրում իշխանություն չկա, պետություն չկա: Եղածին ամեն անուն կարելի է կպցնել, բացի պետությունից…
Հանրային հարաբերությունների պատմությունով վաղուց ապացուցված աքսիոմ է՝ կայսրության մետրոպոլիայում իշխանության բացակայությունն առաջինը զգում է պերեֆերիան: Նույն կերպ երկրում պետական իշխանության բացակայությունն առաջինը զգում է կրիմինալը: Զգում է ու կրակում է, դանակահարում է…
Նայեք վարչապետի աթոռին վեր ընկածի սըֆաթին, դրա արածին ու չարածին: Պարզ չի՞, որ կրիմինալն առաջինը պետք է արձանագրեր, որ իշխանություն չկա: Հավատացեք, այդ խավը բոլորից շուտ է զգում, որ իշխանություն չկա: Ողնաշարով է ձգում ու բոլոր տիպի հասարակություններում է զգում…
Ինչպե՞ս կարելի է բնութագրել իրավիճակը, երբ միլիոնանոց Երևանի քաղաքագլոխ կոչվածը հայտարարում է, թե «խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով, որովհետև քաղաքի օդը առավել բարձր մակարդակի աղտոտված է», բայց որևէ ֆուտբոլային ակումբ չի չեղարկում, անգամ, մանկապատանեկան դաշտային մարզումները:
Չի չեղարկում ոչ թե նրա համար, որ շան տեղ չի դնում Չրերի Տիկոյին, այլ որովհետև տեղյակ չէ, որ անհրաժեշտ է չեղարկել: Այսինքն՝ ֆեյսբուքում դուրս տալուց կամ մամլո հաղորդագրություն տարածելուց բացի նիկոլական բիրդանաղաների մտքով չի անցել, որ բոլորը չէ, որ ֆեյսբուքում են ապրում:
Մտքներով չի անցել, որ կարելի է և անհրաժեշտ է զանգահարել բոլոր այն վայրերը, որտեղ բացօթյա մարզումներ են անցկացնում, և բացատրել (գուցե և պարտադրել), որպեսզի օրվա մարզումը չեղարկվի:
Իսկ այդպիսի վայրերը Երևանում շատ չեն. կարելի է մատների վրա հաշվել: Ու էսքանից հետո ո՞վ պետք է բանի տեղ դնի պետությունը ոչնչացրած էս խիյարներին»: