
Ճապոնիան սակրավորներ կուղարկի Լիտվա՝ ուկրաինացի զինվորականների հետ վարժանքների համար

Ճապոնիան պլանավորում է երկու սակրավոր մասնագետների ուղարկել Լիտվա, որտեղ նրանք կմասնակցեն ուկրաինացի զինվորականների համար վարժանքներին: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանիին։
«Դա շատ կարևոր նախաձեռնություն է, որն ուղղված է Ուկրաինայի ժողովրդի հումանիտար դրության բարելավմանը», – ասել է նա։ Ճապոնացի մասնագետները կլինեն սակրավորների միջազգային խմբի կազմում, որոնք նոյեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 5-ը կանցկացնեն ուկրաինացի զինվորականների վարժանքներ։
Հոկտեմբերի վերջին Տոկիոյում կկայանա Ուկրաինայում ականազերծման թեմայի շուրջ միջազգային խորհրդաժողով։
Ճապոնիայի իշխանությունները նախկինում արդեն օգնություն են ցույց տվել Ուկրաինային ականների վնասազերծման բնագավառում։
Ուկրաինական կողմին են փոխանցվել չորս ALIS կայանքներ, որոնք թույլ են տալիս մեծ ճշգրտությամբ հայտնաբերել ականները, ինչպես նաև 50 մետաղական դետեկտորներ: