
Մակրոնը պլանավորում է Ֆրանսիայի նոր վարչապետ նշանակել 48 ժամվա ընթացքում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 48 ժամվա ընթացքում կնշանակի նոր վարչապետ, չորեքշաբթի օրը հայտարարել է Ելիսեյան պալատը՝ հերքելով նոր ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին ենթադրությունները։ Այս մասին փոխանցում է bbc.com-ը։
Ավելի վաղ Ֆրանսիայի հեռացող վարչապետ Սեբաստիան Լեկորնուն հայտարարել էր, որ Ֆրանսիայի խորհրդարանի անդամների մեծամասնությունը չի ցանկանում վաղաժամկետ ընտրություններ և պատրաստ է փոխզիջումների, որոնք կարող են հանգեցնել կառավարության նոր ղեկավարի նշանակմանը «48 ժամվա ընթացքում»։
«Խորհրդարանում կա մեծամասնություն, և այս մեծամասնությունը ձգտում է խուսափել նոր ընտրություններից»,-ասել է նա։