
Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների բացումն առաջիկայում տեղի կունենա. Փաշինյան

Այսօր հանքարդյունաբերության ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում անպայման տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների, տրանսպորտային ուղիների բացումը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և տարածաշրջանային ենթակառուցվածքների, տրանսպորտային ուղիների սպասվող բացումը, որը առաջիկայում անպայման տեղի կունենա, նոր հնարավորություն է բացելու հատկապես հանքարդյունահանության ոլորտում»,- ասաց նա։