
«Ինչ էլ հետաքրքրասեր եք, ես ձեր չափ հետաքրքրասեր չեմ». Էրդողանը՝ լրագրողին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկել էր երկկողմ հարաբերությունները, «F-16» և «F-35» կործանիչների ձեռքբերման հարցը, Գազայում տիրող իրավիճակը և «CAATSA» պատժամիջոցների վերաբերյալ հարցերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գերմանացի լրագրող Յըլդըզ Յազըջըօղլուն Էրդողանին հարց է ուղղել Թրամփի հետ ունեցած այդ հանդիպման վերաբերյալ՝ ասելով.
«Մենք մեծ հետաքրքրությամբ սպասում էինք։ Ձեր ամերիկյան այցը լայնորեն քննարկվեց։ Մեզ մասնավորապես շատ հետաքրքրեց նախագահ Թրամփի՝ F-35-ների վերաբերյալ ասած արտահայտությունը։ Նա ասել էր․ «Ինձ էլ մի բան է պետք Թուրքիայի նախագահ Էրդողանից: F-35-ները կարևոր են Թուրքիայի պաշտպանության համար»։ Այդ թեմայով ենք հետաքրքրված, ասելիք ունե՞ք։
Ի պատասխան Էրդողանը նշել է. «Ինչ էլ հետաքրքրասեր եք։ Ես ձեր չափ հետաքրքրասեր չեմ։ Մենք նրանց ասացինք.
«Գումարը տվել ենք, իսկ դուք F-35-ները չեք տվել»։ Դա է ամբողջը: Հիմա մենք հետևում ենք գործընթացին»։