Բաժիններ՝

Մոսկվայի դատարանը տուգանել է Apple-ին

Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը Apple Distribution International ընկերությանը տուգանել է 7 միլիոն ռուբլով արգելված բովանդակությունը հեռացնելուց հրաժարվելու երկու դեպքի համար: Այս մասին РИА Новости-ին հայտնել են դատարանից:

«Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանի որոշմամբ Apple Distribution International Ltd.-ն մեղավոր է ճանաչվել երկու վարչական իրավախախտումների համար՝ Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների օրենսգրքի 13.41 հոդվածի 2-րդ մասի համաձայն, և յուրաքանչյուր խախտման համար տուգանվել է 3.5 միլիոն ռուբլով»,- հայտնել է դատարանը։

Այսօր դատարանը Microsoft-ին տուգանել է 3.5 միլիոն ռուբլով նմանատիպ խախտման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս