
Պենտագոնը կոչ է արել պատրաստվել պատերազմի

Միացյալ Նահանգները պետք է պատրաստ լինի հնարավոր ռազմական հակամարտության։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը, գրում է Lenta.ru-ն:
«Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի»,- կոչ է արել նա ամերիկացի գեներալներին և ծովակալներին ուղղված իր խոսքում։
Քեյնի խոսքով՝ երկիրը ապրում է հատկապես դինամիկ և պոտենցիալ վտանգավոր ժամանակներում։ Նա հավելել է, որ ԱՄՆ հակառակորդները այժմ գործում են ավելի համակարգված ձևով, քան նախկինում։